Աշխարհում ամենաէժան Ferrari-ին ներկայացված է աճուրդում

Փետրվարին Փարիզում կայացած աճուրդում 1987 թ. մրցարշավային Ferrari վաճառվել էր 4,3 միլիոն եվրոյով

Ferrari Mondial ավտոմեքենան Լոս Անջելեսում հանվել է վաճառքի։ 

Իզվեստիան, հղում անելով car.ru-ին, գրում է, որ սպորտային մեքենայի գինը 20 հազար դոլարից մի քիչ ցածր է։  Մեքենայի վազքը կազմում է 72 հազար կիլոմետր։

Mondial մոդելը թողարկել է Ferrari-ին 1980-1982 թվականներին։ Մեքենան  շատ տարածում չի ունեցել ցածր դինամիկայի պատճառով։

100 կիլոմետր/ժամ արագության է հասնում 8,2 վայրկյանում, արագությունը հասնում է 222 կմ/ժամի։

Փետրվարին Փարիզում կայացած աճուրդում 1987 թ. մրցարշավային Ferrari վաճառվել էր 4,3 միլիոն եվրոյով։