«Ֆեյսբուքը» երեք տարում շուրջ 4 անգամ ավելացրել է Ցուկերբերգի անվտանգության ծախսերը

2017-ին «Ֆեյսբուքի» ղեկավարը ստացել էր 9,1 միլիոն դոլար փոխհատոցում

«Ֆեյսբուք» ընկերությունը 2016 թվականից  չորս անգամ ավելացրել է իր ղեկավար Մարկ Ցուկերբերգի  և նրա ընտանիքի անդամների անվտանգության ծախսերը՝ հասցնելով ավելի քան 20 միլիոն դոլարի։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ 

Մասնավորապես, 2018 թ. Ցուկերբերգը ընկերությունից ստացել է 22,6 միլիոն դոլարի փոխհատոցում, ինչը ավելի քան երկու անգամ շատ է 2017 թ. համեմատ։ Գումարը հատկացվել է նրա բնակվելու վայրում անձնական անվտանգության ապահովման համար, անձնական այցելությունների, անձնական  ինքնաթիռի օգտագործման հետ կապված։ Ցուկերբերգը պարտավոր չի ամբողջ գումարն օգտագործել, կարող է փոխանցել նաև հաջորդ տարի։ Ծախսերի ավելացումը կապված է 2018 թ. պարբերաբար անձնական ուղևորությունների, բնակության վայրի լրացուցիչ պահպանության, անվտանգության աշխատակիցների շուկայական արժեքի բարձրացման հետ։

2017-ին  «Ֆեյսբուքի» ղեկավարը ստացել էր 9,1 միլիոն դոլար փոխհատոցում, որից 7,6 միլիոնը՝ անվտանգության համար, 2016-ին՝ 6 միլիոն,  որից անվտանգության համար՝ 5,1 միլիոն։