Սինգապուրի օդանավակայանում բացվել է փակ տարածությունում ստեղծված ամենաբարձր ջրվեժն աշխարհում

Ջրվեժը 5 հարկանի շենքի բարձրություն ունի և շինության առաստաղից 500 հազար լիտր ջուր է մղում
ջրվեժ

Սինգապուրի «Չանգի» օդանավակայանի նորակառույց հատվածում բացվել է փակ տարածությունում ստեղծված ամենաբարձր ջրվեժն աշխարհում, հաղորդում է BBC-ն:

Rain Vortex ջրվեժը 5 հարկանի շենքի բարձրություն ունի և շինության առաստաղից 500 հազար լիտր ջուր է մղում, ինչը հավասար է օլիմպիական լողավազանի ջրի ծավալի մեկ հինգերորդին:

Չնայած ջրվեժը վերջերս է բացվել՝ այն հասցրել է հազարավոր մարդկանց և «սելֆիամոլների» սիրելի վայրը դառնալ: Մարդիկ օդանավակայան են այցելում հատկապես գիշերը՝ դիտելու ջրվեժի գունային շոուն:

 

Похожее изображение