ԱՄՆ-ում տիեզերքի բույրով օծանելիք են թողարկել

Օծանելիքը ստացել է Vector անվանումը

Ամերիկյան Lockheed Martin ռազմարդյունաբերական կորպորացիան բաց տիեզերքի բույրով օծանելիք է թողարկել, փոխանցում է «Звезда»-ն։

Ինչպես նշվում է, օծանելիքը ստացել է Vector անվանումը, այն մետաղական հիմքով է ՝ «բարձրտեխնոլոգիական սարքավորման մաքրության և ստերիլության նոտաներով», և լրացվում է «մթնոլորտում անհետացող գոլորշու կրակոտ բույրով»։

Պարֆյումերները ձգտել են ստանալ բույրերի հենց այդպիսի համադրություն, քանի որ տիեզերքի բույրն այդպես է նկարագրել աստղագետ Թոնի Անտոնելլին վայրէջքային մոդուլի հանդիպման ժամանակ։