Շոկոլադե կեքսի լավագույն բաղադրատոմսը

Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում

Բաղադրիչներ

1. Դառը շոկոլադ – 300 գ
2. Կակաո – 1 ճ/գ
3. Կաթ – 1/4 բաժակ
4. Կարագ – 200 գ
5. Շաքարավազ – 1 ¼ բաժակ
6. Ձու – 4 հատ
7. Փխրեցուցիչ – 1 ճ/գ
8. Ալյուր – 1 ¼ բաժակ
9. Ընկույզ – 1 բաժակ
10. Չամիչ – 1/3 բաժակ

Պատրաստման եղանակը

1. Կաթսայի մեջ լցնել կտորների բաժանած շոկոլադը, ավելացնել կաթ և կակաո, ինչից հետո դնել ցածր կրակի վրա և անընդհատ խառնելով՝ հալեցնել շոկոլադը:

2. Բլենդերում հարել կարագը, ձուն, շաքարավազը և ալյուրը, ինչից հետո ստացված զանգվածը վրա ավելացնել հալեցրած շոկոլադը:

3. Ստացված խմորը լավ խառնել և ավելացնել ընկույզն ու չամիչը: Թխման տապակը յուղապատել, լցնել շոկոլադային խմորը և թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում: