Լուկաշենկոյի կանխատեսմամբ՝ Ուկրաինայի նախագահական ընտրությունները կշահի Պորոշենկոն

Թե ինչպես կավարտվի երկրորդ փուլը, ոչ ոք չի կարող կանխատեսել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կանխատեսում է, որ Ուկրաինայի նախագահական ընտրություններում, այնուամենայնիվ, հաղթանակ կտանի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն: Այս կարծիքը նա հայտնել է ապրիլի 8-ին Anadolu թուրքական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

«Ոչ ոք այնտեղ ոչինչ չի շահել, առաջին փուլից հետո առաջատարը Զելենսկին է, Պորոշենկոն նրանից հետ է մնում: Թե ինչպես կավարտվի երկրորդ փուլը, ոչ ոք չի կարող կանխատեսել,-Լուկաշենկոյի խոսքը մեջբերում է «ԲելՏԱ» գործակալությունը:-Ես, այնուամենայնիվ, հակված եմ մտածելու, որ այս նախագահական ընտրություններում հաղթանակ կտանի Պորոշենկոն»:

Նա նշել է, որ Պորոշենկոն ամեն բան կանի, որպեսզի ուկրաինացիներն իրեն աջակցեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: