Թրամփը Չինաստանին ու Ռուսաստանին խորհուրդ է տվել կրճատել պաշտպանության ոլորտի ծախսերը

Երեք երկրները կարող են միավորվել ու դադարեցնել այդ անիմաստ ծախսերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը, Չինաստանն ու Ռուսաստանը կարող են կրճատել պաշտպանության ոլորտին հատկացվող ծախսերի ծավալները՝ դրանցից ստացված գումարներն օգտագործելով երկարատև խաղաղության բերող մեկ այլ ոլորտում:

Ռուսական ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Չինաստանի Պետական խորհրդի նախագահ Լյու Հեն՝ հայտարարելով, որ համաձայն է Թրամփի արտահայտած այս մտքի հետ:

«Երեք երկրները կարող են միավորվել ու դադարեցնել այդ անիմաստ ծախսերը, օգտագործել դրանք երկարատև խաղաղություն հաստատելու ավելի արդյունավետ միջոցների համար»,- ասել է Թրամփը:

Դեռևս անցած՝ 2018 թվականի ամռանից ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև տնտեսական պատերազմ էր մեկնարկել: Դրանով պայմանավորված՝ այդ երկրները միմյանց նկատմամբ ներկրվող ապրանքների մաքսատուրքերի փոխադարձ բարձրացում էին իրականացնում: