10 լավագույն ավիաընկերությունները

Մանրամասներ

Կազմվել է 10 լավագույն ավիաընկերությունների ցանկը: Լավագույն տասնյակում առավել շատ տեղեր են զբաղեցրել ասիական ընկերությունները, որոնք գնահատվում են հատկապես ծառայությունների բարձր մակարդակի համար:

Լավագույնների ցուցակը գլխավորում է սինգապուրյան Singapore Airlines ընկերությունը: Բարձր գնահատականներն ապահովել է ընկերության աշխատակիցների սպասարկման կուլտուրան, անձնակազմի պրոֆեսիոնալիզմը և ավիապարկում մեծ թվով նոր ինքնաթիռների առկայությունը:

Երկրորդ տեղում Qatar Airways-ն է, երրորդում տեղում թայվանական EVA Air-ը: Հնգյակում նաև Emirates-ն է ու Japan Airlines-ը: Տասնյակում մյուս տեղերը զբաղեցնում են Southwest Airlines, Azul, Air New Zealand, Jet2 և All Nippon Airways ընկերությունները: