ԱՄՆ-ում ստեղծել են «խելացի» ննջազգեստ, որը կօգնի կարգավորել քնի որակը

Այն ստեղծած Մասաչուսեթսի համալսարանի գիտնականներն ասում են, որ ննջազգեստը բավական բարձրտեխնոլոգիական գաջեթ է

Անքնության  դեմ պայքարի համար նախատեսված «խելացի» ննջազգեստին նվիրված զեկույցը ներկայացվելու է Ամերիկյան քիմիական ընկերության երկու հարյուր հիսունյոթերորդ կոնֆերանսում, միջոցառումն անցկացվում է Օռլանդոյում, մարտի 31-ից մինչեւ ապրիլի 4-ը, տեղեկացնում է Planet Today-ը։

Քնի խանգարումները, որից տառապում է մարդկանց տարբեր պոպուլյացիաների 3-43 տոկոսը, ախտորոշվում են պոլիսոմնոգրաֆիայի՝ քնած մարդու ֆիզիկական ցուցանիշների այսպես կոչված հետեւումների օգնությամբ։

Սովորաբար պոլիսոմնոգրաֆիան իրականացվում է լաբորատորիայում, ինչը ոչ միայն հարմար չէ պացիենտներին, այլեւ հարյուր տոկոսով արդյունավետ չէ. այնուամենայնիվ, քունը լաբորատորիայում հեռու է բնական պայմաններում քնելուց։

Հետեւաբար, քնի ժամանակ օրգանիզմի ցուցանիշների գրանցման համար կիրառվում են ամեն տեսակ «խելացի» սարքեր՝ ապարանջաններ, տվիչներ, հիմա էլ «խելացի» ննջազգեստ են հորինել։

Այն ստեղծած Մասաչուսեթսի համալսարանի գիտնականներն ասում են, որ ննջազգեստը բավական բարձրտեխնոլոգիական գաջեթ է։ Վերցնենք թեկուզ պոլիմերային պյեզոէլեկտրիկի կտորները, որոնք ամրացված են գործվածքին. դրանք միանում են սենսորներին եւ թույլ տալիս ճիշտ գրանցել կարեւոր ցուցանիշները։