Ռոնալդուն բուժզննում է անցել Բարսելոնայում

Բարսելոնայում մասնագետները նշել են, որ Ռոնալդուն կարող է վերադառնալ Թուրին և շարունակել մարզվել

«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ժամանել է Բարսելոնա, որպեսզի խորհրդակցի տեղի բժիշկների հետ:

34-ամյա հարձակվողը վնասվածք է ստացել  Պորտուգալիայի և Սերբիայի հավաքականների միջև կայացած  ընտրական խաղում (1:1):

Բուժզննման արդյունքում պարզ է դարձել, որ Կրիշտիանուն ունի մկանային ոչ լուրջ վնասվածք:

Բարսելոնայում մասնագետները նշել են, որ Ռոնալդուն կարող է վերադառնալ Թուրին և շարունակել մարզվել:

Հնարավոր է, որ պորտուգալացին բաց թողնի Իտալիայի առաջնության 1-2 տուր:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բարսելոնայի բժիշկների օգնությանն էր դիմել նաև Նեյմարը: Կատալան բժիշկների օգնությամբ Նեյմարը վերականգնվեց վնասվածքից՝ առանց վիրահատության: