Հռոմի պապը վախենում է մանրէներից

Նա ցանկանում է խուսափել մարդկանց համար վարակի վտանգից, այլ ոչ իր համար

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը բացատրել է, թե ինչու է հետ քաշել ձեռքը, երբ հավատացյալները փորձել են համբուրել պապական մատանին, հաղորդում է ABCNews-ը:

Վատիկանի մամուլի քարտուղարը լրագրողներին ասել է, որ նա  մտադիր չի եղել խախտել բազմադարյա ավանդույթները, բայց շահագրգռված է եղել հիվանդությունների կանխմամբ:

«Սուրբ հայրն ինձ ասել է, որ մոտիվացիան շատ պարզ է եղել՝ հիգիենա», - ասել է Ջիզոտտին:

«Նա ցանկանում է խուսափել մարդկանց համար վարակի վտանգից, այլ ոչ իր համար»:

Զարմանալի միջադեպի տեսանյութն այս շաբաթ վիրուսային է դարձել՝ բուռն վեճեր առաջացնելով այն մասին, թե ինչ է նշանակում պապի նման պահվածքը:

Ջիզոտտիի խոսքով՝ Հռոմի պապին անհանգստացնում է հակասանիտարական պրակտիկան, երբ շարքային ծխականները հերթ են կանգնում նրան ողջունելու համար:

Նա հավելել է, որ պապը սիրում է գրկել մարդկանց եւ երբ մարդիկ են իրեն գրկում: