Գերմանացիները գնահատել են նոր «Նիվա»-ն

Եթե պահպանի դիզայնն ու մատչելիությունը, Եվրոպայում հաջողություն կունենա

Գերմանական Stern ամսագիրը գնահատել է ռուսական արտադրության Lada 4x4 արտաճանապարհային մեքենայի Vision կոնցեպտը՝ ուշադրություն դարձնելով փոխադրամիջոցի ինքնատիպ դիզայնին:

Գերմանացիների կարծիքով, եթե մոդելը պահպանի իր նախորդի՝ «Նիվա»-ի գինը, ապա այն Եվրոպայում հաջողություն կունենա, գրում է ria.ru-ն:

բգռվֆդեսո



«Lada 4x4-ը, որը նախկինում հայտնի էր «Նիվա» անվանումով, ներկայում վաճառվող արտաճանապարհային մոդելներից ամենահինն է և, ընդ որում, ունի ամենաօպտիմալ գինը»,-գրում է աղբյուրը՝ հավելելով, որ չափսերը զգալի մեծացրած Vision-ը կդառնա դրա հաջորդ մոդելը:

Ամսագիրը գրում է, որ եթե մեքենայի սերիական արտադրության մոդելում պահպանվի կոնցեպտի ինքնատիպ դիզայնն ու նախորդ մոդելի՝ «Նիվա»-ի մատչելի գինը, ապա 4x4 Vision-ը կարող է Եվրոպայում հաջողություն ունենալ:

Ռուսական «ԱվտոՎԱԶ» ընկերությունը նոր Lada 4×4-ի կոնցեպտը ներկայացրել էր նախորդ տարի՝ Մոսկվայում, սակայն դրա սերիական տարբերակը 2022 թվականից շուտ չի հայտնվի:

 ռվեֆէթ