Հայաստանում մաքրվել է մոտ 130 հազար մարդու վարկային պատմություն

Բանկերը փոխել են իրենց տոկոսադրույքները, փոխել են ժամկետները, ներվել են տույժերը, բայց հիմնական գումարը պետք է վերադարձվի
Փաշինյան

Օրենսդրական փոփոխությունից հետո մաքրվել է մոտ 130 հազար մարդու վարկային պատմություն, այսինքն՝ այդքան մարդ, ովքեր հայտնվել էին «սեւ ցուցակում», այժմ կարող են նոր վարկեր ստանալ։ Այս մասին մարտի 27-ին կառավարության 2018 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ Ազգային ժողովում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նրա խոսքով՝ շատ կարեւոր է, որպեսզի վարկ վերցնող մարդը պլանավորի իր ծախսերը եւ հետագա գործողությունները։ «Մենք բանկերին հնարավորություն ենք տվել կազմել ժամկետանց վարկերի գրաֆիկներ։ Այսօրվա դրությամբ վերակազմավորվել են մոտ ինը հազար մարդու վարկային պատմությունները։ Բանկերը փոխել են իրենց տոկոսադրույքները, փոխել են ժամկետները, ներվել են տույժերը, բայց հիմնական գումարը պետք է վերադարձվի»,- պարզաբանել է վարչապետը։