TripAdvisor-ը կազմել է աշխարհի լավագույն տուրիստական ուղղությունների վարկանիշը

25 լավագույն ուղղությունների թվում առաջին տեղն զբաղեցրել է Լոնդոնը
Ընտանիք

TripAdvisor առցանց-ծառայությունը ճանապարհորդների տպավորությունների հիման վրա կազմել է աշխարհի լավագույն տուրիստական ուղղությունների վարկանիշը: Travellers՚ Choice-ի ամբողջական ցուցակը հրապարակված է ծառայության պաշտոնական կայքում: Ուղղություններն ընտրվել են ալգորիթմի օգնությամբ, որը վերլուծում է օգտատերերի միլիոնավոր արձագանքները, հյուրանոցների, ռեստորանների և տեսարժան վայրերի վարկանիշները:

Այսպիսով, 25 լավագույն ուղղությունների թվում առաջին տեղն զբաղեցրել է Լոնդոնը, երկրորդը՝ Փարիզը, իսկ երրորդը՝ Հռոմը: