Երկրորդ կեսին կարելի է գտնել հոտով

Իսրայելի ամուսնական զույգերի մոտ անհամատեղելիությունների թիվը նվազագույնն է

Երկրորդ կեսին կարելի է գտնել հոտով։ Գիտնականները պարզել են, որ հոտառությունն օգնում է գտնել գենետիկայի առումով առավել նախընտրելի զուգընկերոջը, հայտնում է news.am-ը։

Փարիզ Լիդրո համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են մարդկանց հիստոհամատեղելիության գլխավոր համալիրը (ՀՀԳՀ)։ Ավելի վաղ արված աշխատանքներում նշվում էր, որ գենետիկորեն տարբերվող զուգընկերոջ ընտրությունը կարեւոր նշանակություն ունի ապագա սերնդի համար, քանի որ այս դեպքում երեխաներին փոխանցվում են երկու ծնողների գենետիկ առավելությունները։

Վարկածը, թե մարդը կարող է հոտով գտնել գենետիկ տարբերություններ պոտենցիալ զուգընկերոջ մոտ, առաջ էլ էր առաջադրվում, բայց ֆրանսիացի գիտնականները որոշեցին լրջորեն ստուգել դրա կայացածությունը։ Փորձագետներն ուսումնասիրեցին ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտների գենոտիպերի եւ ֆենոտիպերի տվյալների շտեմարանների մասին տեղեկատվությունը։

Ուսումնասիրելով Եվրոպայում եւ Իսրայելում ապրող ավելի քան 800 զույգերի լիագենոմ տվյալները՝ գիտնականները հետաքրքիր բացահայտում արեցին. եվրոպացի զույգերի ՀՀԳՀ-ն (հատկապես Հոլանդիայի բնակիչներինը) չէր համընկնում միմյանց հետ։ Այնինչ, Իսրայելի ամուսնական զույգերի մոտ նման անհամատեղելիությունների թիվը նվազագույնն էր։ Գիտնականները դա բացատրում են նրանով, որ ամուսնանալիս հրեաները հիմնականում առաջնորդվում են ազգային ավանդույթներով եւ սովորույթներով, այն դեպքում, երբ այլ ազգերի ներկայացուցիչները ենթագիտակցաբար հենվում են ՀՀԳՀ բնութագրիչների վրա։

Հետազոտության արդյունքների վերաբերյալ գիտական հոդվածը հրապարակվել է Proceedings of the Royal Society B պարբերականում։