Ամստերդամում կարգելվի զբոսաշրջիկներ տանել կարմիր լապտերների թաղամաս

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Ամստերդամի իշխանությունները խստացրել են միջոցառումների անցկացման կարգը քաղաքի կենտրոնում. նոր որոշումների համաձայն՝ Դե Վալեն շրջանը, որը հայտնի է որպես կարմիր լապտերների թաղամաս, այլեւս չի կարող լինել զբոսաշրջիկների էքսկուրսիայի վայր, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով NOS հեռուստաալիքին։

Քաղաքապետարանի պաշտոնյաների կարծիքով՝ քաղաքի կենտրոնում զբոսաշրջիկների խմբերի բացակայությունը թույլ կտա այն ավելի հանգստավետ դարձնել։ Տեղի իշխանությունները նաեւ կարծում են, որ մեր օրերում սեքս արդյունաբերության աշխատակիցներին տեղին չէ դիտարկել որպես զբոսաշրջային արժեք։