Մեծ Բրիտանիայում փորձարկում են ինքնավար ավտոբուսը

11.5 մ երկարությամբ մեքենան նախատեսված է 43 ուղեւորների համար

Մեծ Բրիտանիայում փորձարկում են ինքնավար ավտոբուսը: Ինչպես նշված է արտադրողի մամուլի հաղորդագրության մեջ, Alexander Dennis Limited ընկերության՝ հսկողության CAVstar համակարգով համալրված առաջին մեքենաները ցուցադրվել են երեկ Մանչեսթերում, հաղորդում է N+1-ը:

Բրիտանական Alexander Dennis ընկերության Enviro200 «անօդաչու» ավտոբուսի փորձարկումը սկսվել էր Մանչեսթերի դեպոներից մեկում: 11.5 մ երկարությամբ մեքենան նախատեսված է 43 ուղեւորների համար: Այն համալրված է Fusion Processing ընկերության կողմից թողարկվող հսկողության CAVstar համակարգով, որը ներառում է տեսախցիկներ, ռադար, լիդար, ուլտրաձայնային սարքավորում եւ արբանյակային նավիգացիա: Այն թույլ է տալիս ավտոբուսին ճանաչել այլ օբյեկտները եւ խուսափել դրանցից, ինչպես նաեւ կառուցել օպտիմալ երթուղին: CAVstar-ն արդեն հաջողությամբ փորձարկել են երկրում խոշորագույն «անօդաչու» ավտոմեքենաների շրջանում 2017 թվականին Գրինվիչում: