Միսը՝ սև սալորաչրի հետ. իդեալական համադրություն

Մանրամասներ

Բաղադրիչներ

1. Տավարի միս – 600 գ
2. Սև սալորաչիր – 1 բուռ
3. Սոխ – 200-250 գ
4. Գազար – 1 հատ
5. Աղ – 1 թ/գ

Պատրաստման եղանակը

1. Գազար քերել, սոխը կիսալուսնաձև կտրատել:

2. Մի փոքր ջրով շոգեխաշել միջին կրակի վրա:

3. Միսը կտրատել և լցնել թասի մեջ, ավելացնել լվացած սալորաչիրը:

4. Այնուհետև ավելացնել 1/2 բաժակ ջուր, աղ ցանել և շոգեխաշել մինչև մսի փափկելը: