Մահացել Է ռեժիսոր Մառլեն Խուցիևը

1952 թվականին ավարտել Է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտը

 Կյանքի 94-րդ տարում մահացել Է ռեժիսոր Մառլեն Խուցիեւը: Ինչպես «Ինտերֆաքս»-ին հայտնել են Ռուսաստանի Կինեմատոգրաֆիստների միությունում, մահը վրա Է հասել մարտի 19-ին Մոսկվայի Բոտկինի հիվանդանոցում :

«Մառլեն Մարտինովիչը վախճանվել Է այսօր Մոսկվայի ժամանակով ժամը 07:00-ին Բոտկինի հիվանդանոցում»,- ասել Է գործակալության զրուցակիցը: Միությունում հայտնել են, որ ռեժիսորի հետ հրաժեշտի ամսաթվի եւ վայրի մասին հայտնի կդառնա ավելի ուշ: Խուցիեւը ծնվել Է 1925 թվականին Թբիլիսիում: 1952 թվականին ավարտել Է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտը, որպես ռեժիսոր Է աշխատել Օդեսայի կինոստուդիայում, 1959 թվականից՝ Գորկու անվան կինոստուդիայում, 1965 թվականից «Մոսֆիլմ»-ում: Ռեժիսորի նկարահանած կինոնկարների թվում են՝ «Գարունը Զարեչնայա փողոցում» (Ֆելիքս Միրոների հետ համատեղ), «Երկու Ֆյոդոր», «Իլյիչի ուղեկալը», «Վերջաբան», «Անսահմանություն» եւ ուրիշներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: