Bonhams-ն աճուրդում վաճառել է Ջերարդ Գաֆեսճյանին պատկանած արվեստի 100 գործ

Ամենաթանկը՝ 262 575, ամենաէժանը՝ 127 դոլար

Բրիտանական հեղինակավոր Bonhams աճուրդի տունը վաճառել է հայազգի գործարար և բարեգործ Ջերարդ Գաֆեսճյանի արվեստի հավաքածուի որոշ նմուշներ:

Ընդհանուր առմամբ վաճառվել է հարյուր արվեստի գործ՝ թանկարժեք մետաղներից, կիսաթանկարժեք քարերից ու հանքանյութերից պատրաստված քանդակներ, որոնց մեծ մասը կենդանական աշխարհի թեմայով են:

Աճուրդի ամենաթանկ վաճառված նմուշը եղել է լուսավորվող, ավտոմատացված երաժշտական կարուսելը, որն անհայտ գնորդը ձեռք է բերել 262 575 դոլարով: Թանկարժեք քարերով ու ոսկուց պատրաստված նմուշի հեղինակն Անդրեա վոն Զադորա Գերլոֆն է:

Մինչդեռ աճուրդի ամենամատչելի նմուշը ձեռք է բերվել 127 դոլարով:

Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած գաղթականների ընտանիքում ծնված Գաֆեսճյանի բարեգործական գործունեության ամենակարկառուն ձեռքբերումը Երևանի գլխավոր ճարտարապետական կառույցներից մեկի՝ Կասկադի վերանորոգումն է եղել, որտեղ 2009 թվականին բացվել է Գաֆեսճյան արվեստի կենտրոնը։ Տարեկան ավելի քան մեկ միլիոն այցելու հյուրընկալող թանգարանը, որը կրում է իր հիմնադրի անունը, այսօր դարձել է քաղաքի կարևորագույն մշակութային կենտրոններից մեկը։ Ցուցադրելով իր մասնավոր հավաքածուն՝ Գաֆեսճյանը նպատակ ուներ արվեստի միջոցով լույս տարածելու հայերի կյանքում։

Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում ենք աճուրդում վաճառված նմուշներից մի քանիսը.

262 575 դոլար                                                    20 075 դոլար                                           

Magnificent Illuminated/Automated Musical Gemstone and Gold Carousel by Andreas von Zadora-Gerlof  Superb Chrysocolla Carving of a Chameleon by Gerd Dreher

17 575 դոլար

Carved Jasper Toad together with Matching Rough Jasper Specimen by Gerd Dreher

62 575 դոլար                                                      31 325 դոլար

Impressive Ruby, Granite and Gold Eagle Sculpture by Luis Alberto Quispe Aparicio  Carved Agate Falcon on Native Copper Base by Gerd Dreher

8200 դոլար                                                         3187 դոլար

Rubellite Carving of a Swimming Sea Turtle by Gerd Dreher  Smoky Quartz Cat Carving by Gerd Dreher

56 325 դոլար                                                      31 325 դոլար

Illuminated Ruby, Emerald, Sapphire and Gold Flower Study by Manfred Wild--"Bleeding Hearts"  Natural Citrine Carving of a Lion by Gerhard Becker

8200 դոլար

Fluorite Bowl with Pyrite Rim by Gerhard Becker

16 325 դոլար                                                      3825 դոլար

Rock Crystal Carving of Playing Polar Bears by Alfred Zimmerman  Exceptional Rubellite Tourmaline Carving of a Duck by Eberhard Bank