Ինչպես արդեն հայտնել ենք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Զելենսկին Ինստագրամի իր էջում կադրեր է հրապարակել հանդիպումից և շնորհակալություն հայտնել Ալիևին աջակցության համար։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ես ևս մեկ անգամ իմ ցավակցությունն եմ հայտնել «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման և զոհերի կապակցությամբ։ Վթարի վայրի ապացույցները պարզ են, և անհրաժեշտ է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ ստիպելու նրան ասել ճշմարտությունը:
Մենք նաև քննարկել ենք երկկողմ հարաբերությունները և դրանց հետագա զարգացումը, ներառյալ մեր երկրների միջև առևտրաշրջանառության ավելացման և էներգետիկ ոլորտում համագործակցության հեռանկարները։
Մենք խորապես գնահատում ենք Ադրբեջանի կողմից Ուկրաինային ցուցաբերած ողջ օգնությունը։ Շնորհակալություն»,– գրել է նա։
0Comments