ESPN-ը կազմել է ամենահանրաճանաչ մարզիկների ցուցակը

Չորրորդ տարին անընդմեջ ցանկում առաջին հորիզոնականն է զբաղերել Թուրինի «Յուվանեթուս»-ի կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն

Ամերիկյան ESPN հեռուստաընկերությունը կազմել է սպորտային աշխարհի ամենահանրաճանաչ անձանց ցուցակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ցանկը կազմվել է՝ հաշվի առնելով պրոֆեսոիանլ եկամուտները, ոչ սպորտային գործունեությունից ստացված եկամուտները, սոցիալական ցանցերում հանրաճանաչությունը և Google-ում որոնման հարցումները:

Չորրորդ տարին անընդմեջ ցանկում առաջին հորիզոնականն է զբաղերել Թուրինի «Յուվանեթուս»-ի կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն:

Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրել են «Լեյքերս»-ի բասկետբոլիստ Լեբրոեն Ջեյմսը և «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսին: