Մայքլ Ջեքսոնի եղբոր դուստրը համաձայն չէ երգչի դեմ ուղղված մեղադրանքների հետ

Ամենն, ինչ նա նկարագրել է ֆիլմում, կատարյալ հիմարություն է

Մայքլ Ջեքսոնի մանկապիղծ լինելու լուրերին արձագանքել է վերջինիս եղբոր դուստրը՝ Բրենդի Ջեքսոնը, որն ըստ տեղեկությունների եղել է երգչին մեղադրող Ռոբսոնի նախկին ընկերուհին։

«Ամենն, ինչ նա նկարագրել է ֆիլմում, կատարյալ հիմարություն է։ Ուեյդն իմ հորեղբորը չէր նկարագրում։ Նա խոսում էր բոլորովին այլ մարդու մասին։ Ահա՝ ինչու է այդ պատմությունը փոխվել վերջին 15 տարիների ընթացքում։ Ամենն, ինչ նա երբեւէ ասել է հորեղբորս մասին, լիարժեք հակադրությունն է նրա, ինչ նա պատմում է այդ վավերագրական ֆիլմում։ Խնդիրն այն է, որ Ուեյդն ասել է, որ ինքն ու Մայքլը բանտում կհայտնվեն, եթե պատմի նրա կողմից բռնության մասին, սակայն Ուեյդն արդեն մեծ էր, երբ ցուցմունք էր տալիս երկրորդ անգամ»,- The Kyle and Jackie O Show-ի ընթացքում Բրենդին պատմել է լրագրողներին։

Ջեքսոնը նաեւ հայտարարել է, որ եթե Մայքլն իսկապես մի քանի անգամ բռնության ենթարկեր Ուեյդին, Ռոբսոնն այդ մասին կպատմեր առաջին իսկ հնարավորության դեպքում։ «Եթե ինչ-որ մեկը ձեզ անարգանքի ենթարկեր 14 տարեկան հասակում, եւ դուք ցուցմունք տալու եւ այդ մարդուն մնացած ամբողջ կյանքի համար բանտ ուղարկելու հնարավորություն ունենայիք, որպեսզի նա չկարողանար որեւէ այլ մեկի վնասել, դուք կանեիք դա։ Բոլորը կանեին»,- ասել է Ջեքսոնը։