Bugatti-ն նոր մեքենա է արտադրել երեխաների համար

Մանրամասներ

Bugatti ընկերությունը Baby II անվանմամբ մեքենա է արտադրել։ Նորույթը ինքնատիպ մեքենայի հաջորդ սերունդն է, որն Էտորե Բուգատին պատրաստել էր իր քառամյա տղայի՝ Ռոլանդի համար 1926 թվականին: Այս մասին տեղեկացնում է Motor-ը։

Խաղալիքը Bugatti Type 35 սպորտքարի պատճենն է, որն իսկական մեքենայի չափերի կեսն է։ Սկզբում մտածել էին, որ Bugatti Baby ընդամենը մեկ օրինակ կպատրաստվի Ռոլանդի համար։ Բայց Մոլսայմ այցելած հաճախորդներին փոքրիկ մեքենան այնքան դուր եկավ, որ որոշեցին սերիական արտադրություն սկսել։ Արդյունքում՝ 1927-1936 թվականներին հավաքվեց Bugatti Baby-ի 500 օրինակ։

Մանկական մեքենայի արդի տեսակը հագեցած է էլեկտրաշարժիչով, հանովի իոնային մարտկոցով եւ ռեկուպերացիայի համակարգով։

Մեքենան աշխատանքի երեք ռեժիմ ունի։ «Մանկականում» հզորությունը սահմանափակված է մինչեւ 1,36, իսկ առավելագույն արագությունը ժամում 20 կիլոմետր է։ «Ավագ» ռեժիմում շարժիչն ունի 5,5  հզորություն, իսկ առավելագույն արագությունը ժամում 45 կիլոմետր է։ «Speed Key» օպցիոն բանալին թույլ է տալիս ստանալ 13,6 հզորություն եւ հանել արագության սահմանափակումը։

Ինչպես եւ բնօրինակը, Bugatti Baby II-ն կհավաքեն 500 օրինակից։ Յուրաքանչյուրի արժեքն է 30 հազար եվրո։