Երթևեկության փոփոխություն կկատարվի Ամիրյան փողոցում դեկտեմբերի 6-ից

Մանրամասներ
փողոց

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով՝ ս.թ. դեկտեմբերի 6-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ամիրյան փողոցում:

Մասնավորապես՝ Ամիրյան – Կողբացու փողոցների խաչմերուկից դեպի Ամիրյան փողոց – Մաշտոցի պողոտա ուղղությամբ  երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:

Միաժամանակ, նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նաշնների տեղադրման աշխատանքներ: