Գերմանիայում կսկսեն աերոտաքսի փորձարկել

Եվրոպան ունակ է առաջատար լինել աերոտաքսու ստեղծման, ինչպես նաեւ՝ կառավարման հարցում

Առաջիկա մի քանի ամիսներին գերմանական Ինգոլշտադում կանցկացվեն չորստեղանի CityAirbus տաքսու փորձարկումները։ Գերմանիայի տրանսպորտի նախարար Անդրեաս Շոյերը եւ թվային տեխնոլոգիաների նախարար Դորոտեյա Բերը միասին Ռատհաուսպլաց հրապարակում կներկայացնեն CityAibus-ի նախատիպը՝ հայտնում է АБН-ը։

Թվային տեխնոլոգիաների նախարարը նշել է, որ Եվրոպան ունակ է առաջատար լինել աերոտաքսու ստեղծման, ինչպես նաեւ՝ կառավարման հարցում։ «Իմ խնդիրն այն է, որպեսզի Գերմանիան առաջատար դիրք զբաղեցնի այդ տեխնոլոգիայի մշակման հարցում»,- Դորոտեյա Բերին է մեջբերում Rheinische Post-ը։

Աերոտաքսիի ստեղծման աշխատանքներով զբաղվել է ֆրանս-գերմանական Airbus Helicopters ընկերությունը։ Աերոտաքսին գործի է դրվում էլեկտրական շարժիչով։

Ապագայում տաքսին կօգտագործվի բժշկական օգնության տրամադրման, ինչպես նաեւ՝ ամրագրված երթուղով ուղեւորների փոխադրման համար։