Քնի օգտակարությունը քաղցկեղի և ծերացման դեմ պայքարում

ԴՆԹ-ի վնասումն այն հիմնական գործընացներից մեկն է, որոնք հանգեցնում են ծերացման եւ բջիջների մահվան
Live24.am-ը ներկայացնում է

1

Իսրայելի Բար Իլանի անվան համալսարանի գիտնականները պարզել են, որ քունը նպաստում է բջիջներում ԴՆԹ-ի վերականգնմանը, ինչը խոչընդոտում է վաղաժամ ծերացմանը եւ քաղցկեղի զարգացմանը: Այս մասին հաղորդվում է MedicalXpress-ի մամուլի տեղեկագրում:

Ըստ գիտնականների՝ քունն օժանդակում է բջջի միջուկի գործառություններին՝ բարձրացնելով քրոմոսոմների դինամիկան եւ ակտիվացնելով ծագումնաբանական նյութի վերականգնման համակարգերը յուրաքաչյուր առաձին նյարդաբջիջում:

Այդ կարեւոր դերն այս ֆիզիոլոգիական վիճակին թույլ է տվել զարգանալ եւ պահպանվել էվոլյուցիայի գործընթացում՝ չնայած այն բանին, որ քնած կենդանիներն ավելի մեծ վտանգի են ենթարկվում գիշատիչների կողմից:

ԴՆԹ-ի վնասումն այն հիմնական գործընացներից մեկն է, որոնք հանգեցնում են ծերացման եւ բջիջների մահվան: Սակայն որոշ դեպքերում արատավոր բջիջները կարող են խուսափել ոչնչացումից՝ դառնալով չարորակ եւ անվերահսկելիորեն բազմանալով առողջ հյուսվածքների ներսում: