Խուան Գուաիդոն Վենեսուելայում արտակարգ դրություն կհայտարարի

Մենք չենք կարող մեր ժողովրդին առանց աջակցության թողնել

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն հայտարարել է, որ մտադիր է երկրում արտակարգ դրություն մտցնելու խնդրանքով դիմել խորհրդարանի պատգամավորներին: Այս մասին հաղորդում է Газета-ն:

Աղբյուրի փոխանցմամբ` Գուաիդոն այդ որոշումը կայացրել է երկրի մեծ մասում էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով:

«Վաղը ես Ազգային ժողովին կխնդրեմ ընդունել երկրում արտակարգ դրություն հայտարարելու որոշում: Մենք չենք կարող մեր ժողովրդին առանց աջակցության թողնել»,- ասել է նա:

Ընդդիմության առաջնորդը պարզաբանել է, որ արտակարգ դրությունը թույլ կտա «այս իրավիճակի հաղթահարման համար դիմել միջազգային հանրության օգնությանը»: