Դիմակներ ձեռքերի համար

Առավոտյան ձեռքերը կդառնան փափուկ, իսկ կնճիռները կհարթվեն
ձեռքի խնամք

Ձեռքերի գեղեցկությունն ու հարթությունն ապահովելու համար NEWS.am STYLE-ը ձեզ է առաջարկում ձեռքերի դիմակի երկու բաղադրատոմս:

Ձվից դիմակ

 

1 դեղնուց,

1 ճաշի գդալ մեղր,

1 թեյի գդալ վարսակի ալյուր:

Հարկավոր է բոլոր բաղադրիչները խառնել, քսել ձեռքերին եւ կտորից ձեռնոցներ հագնել: Առավոտյան ձեռքերը կդառնան փափուկ, իսկ կնճիռները կհարթվեն:

Կարտոֆիլի դիմակ

Ձեռքերի մաշկը հարթելու եւ փափկացնելու հարցում ձեզ կօգնի սովորական կարտոֆիլը: Հարկավոր է եփել մի քանի կարտոֆիլ եւ խառնել կաթի հետ: Զանգվածը քսել ձեռքերի մաշկին եւ 20 րոպե թողնել: