ԱՄՆ-ի և Թուրքիայի պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները տարածաշրջանային խնդիրներ են քննարկել

Մանրամասներ
դրոշ

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Լլոյդ Ջեյմս Օսթինի հետ։ Այս մասին ասվում է Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել պաշտպանության և անվտանգության ոլորտում երկկողմ և տարածաշրջանային խնդիրների շուրջ։