Բելգիական վաֆլիներ. ինչպես պատրաստել հանրահայտ քաղցրավենիքը

Վաֆլիները կարելի է մատուցել հարած սերուցքի, շոկոլադե ջնարակի կամ հատապտուղների հետ
նախաճաշ

Բաղադրիչներ

1. Չոր խմորիչ – 1 թ/գ
2. Տաք կաթ – 250 մլ
3. Շաքարավազ – 100-150 գ
4. Ալյուր – 250-300 գ
5. Սենյակային ջերմաստիճանի ձու – 3 հատ
6. Կարագ – 150 գ

Պատրաստման եղանակը

1. Տարայի մեջ լցնել տաք կաթը և խմորիչը, խառնել:

2. Ձվերը հարել շաքարավազի հետ, մինչև զանգվածը լավ սպիտակի:

3. Կաթով լի տարայի մեջ ավելացնել ձվային զանգվածը և խառնել:

4. Ավելացնել ալյուրը և խառնել՝ մինչև ստացվի միասեռ, առանց գնդիկների զանգված:

5. Լցնել հալեցրած կարագը, խառնել:

6. Ստացված խմորը ծածկել սննդային ժապավենով և մեկ ժամ թողնել տաք վայրում, որպեսզի հասունանա:

7. Հասունացած խմորը վերցնել գդալով՝ աշխատելով չխախտել խմորի եթերայնությունը, և լցնել վաֆլի թխելու համար նախատեսված սարքի մեջ: Վաֆլիները թխել այնքան, մինչև ոսկեգունի:

8. Վաֆլիները կարելի է մատուցել հարած սերուցքի, շոկոլադե ջնարակի կամ հատապտուղների հետ:

Նյութի աղբյուր՝ 168.am