Բթամիտն ու ավելի բթամիտը. Տիմոշենկոն՝ Պորոշենկոյի և Լուցենկոյի մասին

Նրանք փորձում են «սերիալ խաղալ» «գործող նախագահի կոռուպցիոն սկանդալը քողարկելու համար»

Ուկրաինայի նախագահի թեկնածու եւ «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլիա Տիմոշենկոն մեկնաբանություն է տվել այն բանից հետո, երբ պարզ է  դարձել նախագահի թեկնածու Յուրի Տիմոշենկոյին կաշառելու փորձի մասին: Այս մասին գրում  է pravda.com.ua-ն:

Ըստ քաղաքական գործչի՝ ընտրություններին նույն ազգանունով թեկնածուի հայտնվելը նախագահական աշխատակազմի մանիպուլյացիա է:

«Այս ամենը հիշեցնում է մի հայտնի ամերիկյան կատակերգություն, որտեղ մասնակցում են Պորոշենկոն եւ Լուցենկոն՝ «Բթամիտն ու ավելի բթամիտը»», -ասել է Տիմոշենկոն:

Նա ափսոսանք է հայտնել, որ նրանք փորձում են «սերիալ խաղալ» «գործող նախագահի կոռուպցիոն սկանդալը քողարկելու համար»: