Զինվորի մահվան լուրը ու Երեւանի կենտրոնի տոնակատարությունը. Ոչ ոք չի ուզում լսել զինվորի մասին լուրը: Այս մասին իր էջում գրել է «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:
Նա նաեւ նշել է. «Պաշտպանության նախարարությունը նորից հաղորդագրություն տարածեց, որ հայտնաբերվել է զինծառայող Աղասի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Ու այսպես պարբերաբար նման հաղորդագրություն է տարածում նախարարությունը, հետո Քննչական կոմիտե կասի, որ զինվորը ինքնասպան է եղել:
Նախարար Պապիկյանը գիտի թե ինչու են իր զինվորները ինքնասպան լինում: Ինչու զինվոր կորցրած սպաները ինքնասպան չեն լինում, ինքը նախարարը մտածում է ինքնասպան լինելու մասին»։
0Comments