Ավտոբուսներում տեղախցիկներ տեղադրելը հարուցել է վարորդների դժգոհությունը

Այս պահին խնդիրը կարգավորվում է. Հակոբ Կարապետյանը

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը պարզաբանում է տարածել ավտոբուսի վարորդների գործադուլի վերաբերյալ:

«Երևանում հանրային ուղևորափոխադրում իրականացնող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի երկու ավտոբուսների խցերում օրերս տեսախցիկներ են տեղադրվել՝ ծառայության որակը բարելավելու նպատակով։ Սա հարուցել է ընկերության վարորդների դժգոհությունը, որոնց մի մասն այսօր առավոտյան հրաժարվել է դուրս գալ երթուղի։ Այս պահին խնդիրը կարգավորվում է»,-գրել է Հակոբ Կարապետյանը։