75-ամյա Մերիլ Սթրիփն իր անթերի տեսքով զարմացրել է երկրպագուներին

Մանրամասներ
մերիլ

Մերիլ Սթրիփը ներկա է գտնվել «Էմմի» մրցանակաբաշխությանը։

Դերասանուհին հանրությանը զարմացրել է երեկոյի համար հագուստի ընտրությամբ։ Առաջին լրատվականի փոխանցմամբ՝ միջոցառման գորգին 75-ամյա դերասանուհին ներկայացել է բաց վարդագույն գույնի զգեստով:

Մերիլը հագել է նաև արծաթագույն բարձրակրունկ կոշիկներ և իր հետ վերցրել փոքրիկ պայուսակ:

Համացանցում օգտատերերը և դերասանուհու երկրպագուները բանավիճել են, թե որքանով է Սթրիփի հանդերձանքը տեղին «Էմմիի» համար։ Դերասանուհու երկրպագուները նշել են, որ նա անթերի տեսք ունի։