Երևան-Աշտարակ ավտոճանապարհից ակցիայի 3 մասնակից է բերման ենթարկվել.ՆԳՆ

Մանրամասներ
4

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Երևան-Աշտարակ ավտոճանապարհից 3 քաղաքացի է բերման ենթարկվել: Այս մասին հայտնեցին ՆԳՆ Ոստիկանությունից:

«Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների մասին օրենքի 182–րդ հոդվածով»,–հայտնեցին ՆԳՆ–ից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Քասախ գյուղի բնակիչները մեքենաներով փակել էին Երևան-Աշտարակ ավտոճանապարհը:  Նրանք բողոքում էին, որ Նաիրի համայնքի ղեկավարը՝ Նորայր Սարգսյանը, ավագանու նիստում որոշել է չեղարկել մի որոշում, ըստ որի՝ բնակիչներին գյուղնշանակության համար տրամադրված հողակտորների վրա շինթույլտվության իրավունքը պետք է բացառվի:

Ակցիայի մասնակիցների և ճանապարհը բացել փորձող ոստիկանների միջև վիճաբանություն և քաշքշուկ սկսվեց, երկուստեք հայհոյանքներ հնչեցին: Ոստիկանները բերման ենթարկեցին մի քանի բնակչի և որոշ դեպքերում ուժի կիրառմամբ մեքենաները հեռացնելով փողոցից՝ բացեցին ճանապարհը: