Կոտայքի մարզի Քասախ գյուղի մի շարք բնակիչներ մեքենաներով փակել են Աշտարակ-Երևան ավտոճանապարհը:
Նրանք բողոքում են, որ Նաիրի համայնքի ղեկավարը՝ Նորայր Սարգսյանը, ավագանու նիստում որոշել է չեղարկել մի որոշում, ըստ որի՝ բնակիչներին գյուղնշանակության համար տրամադրված հողակտորների վրա շինթույլտվության իրավունքը պետք է բացառվի:
0Comments