Ադրբեջանը Հայաստանին կներկայացնի խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների նոր փաթեթ. Բայրամով

Մանրամասներ
ադրբեջան

Ադրբեջանը Հայաստանին կներկայացնի խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների նոր փաթեթ։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը սերբ գործընկերոջ՝ Մարկո Ջուրիչի հետ Բաքվում տված համատեղ մամուլի ասուլիսում, տեղեկացրել է Report-ը։

Բայրամովը հիշեցրել է, որ Ադրբեջանը Հայաստանին է ներկայացրել առաջարկների վերջին փաթեթը հուլիսի 24-ին, իսկ պաշտոնական Երեւանը պատասխանել է 70 օր հետո։

«Երբ մենք ուսումնասիրեցինք պատասխանը, տեսանք, որ կետերը, որոնց վերաբերյալ կողմերը համաձայնության չեն եկել, պարզապես հանվել են տեքստից։ Հայաստանը կարծում է, որ հարցերը կարելի է լուծել այդ կերպ։ Հայաստանը պետք է ավելի լուրջ մոտենա հարցին»,- ասել է նա։