Ալիևը պահանջել է վերացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը և փոխել Հայաստանի Սահմանադրությունը

Մանրամասներ
ա

Հայաստանը միտումնավոր ձգձգում է Բաքվի հետ հաշտության պայմանագրի կնքումը և անտարբերություն է ցուցաբերում տարածաշրջանում խաղաղության հասնելու հարցում։ Դրա մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Բաքվում ադրբեջանա-թուրքական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրիմի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Անսահման քանակությամբ զենք գնող և անթիվ զորավարժություններ անցկացնող ագրեսոր երկրի ղեկավարը Հայաստանին մեղադրել է «Ֆրանսիայից, արևմտյան այլ երկրներից և այլ կողմերից նոր զենքեր գնելու և իր տարածքում երրորդ կողմերի հետ զորավարժություններ անցկացնելու մեջ»։

Բացի դրանից, նա կրկին պահանջել է վերացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ փոխել Հայաստանի Սահմանադրությունը։