«Հայաստանը պետք է ամաչի և ներողություն խնդրի Ադրբեջանից»․ Ալիևի օգնական

Մանրամասներ
հաջիև պբ

Հայաստանը պետք է ամաչի իր գործողությունների համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ նշելով, թե «արևմտյան քաղաքական գործիչներն ու լրատվամիջոցները հայկական լոբբիի փողերով կոչ են անում ազատ արձակել «ռազմական հանցագործներին»»։

Բացի այդ, նրա խոսքով, Հայաստանը պետք է ներողություն խնդրի։

Նա նաև նշել է, որ Ադրբեջանը բավարար չի համարում այնպիսի կառույցների գործունեությունը, ինչպիսին է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն: