Րոպեում 700 կրակոց․ 2023 թվականի արտադրության նոր ԱԿ-12 ինքնաձիգները ակտիվորեն համալրում են ՌԴ ԶՈւ սպառազինությունը

Մանրամասներ
ԱԿ-12

Այս տարվա օգոստոսի սկզբի դրությամբ «Կոնցեռն Կալաշնիկով»-ը 65 տոկոսով կատարել է 2023 թվականի ԱԿ-12-ի պետական պաշտպանական պատվերը․ Գրում է Sputnik Արմենիա-ան։

▪️Սա ինքնաձիգի ամենաժամանակակից տարբերակն է։ Այն թարմացվել է հատուկ ռազմական գործողության փորձը հաշվի առնելով: Հիմնական փոփոխություններից են․

▫️ կրակի երկկողմանի փոխանցիչը՝ հրաձգության ռեժիմները առանց ձեռքը կոթից վերցնելու փոխելու հնարավորությամբ:
▫️ փողային չփոխվող սարքավորումը՝ բոցի մարիչով, որը թույլ է տալիս «խլացուցիչը» տեղադրել անմիջապես դրա վրա:
▫️ երեք տարբերակով աշխատող դիոպտր․ ուղիղ կրակոցի հեռավորության համար, 600 մ հեռավորության համար և վատ լուսավորության պայմաններում աշխատանքի համար:
▫️երկարող կոթին «այտ» է ավելացել, այն նաև ավելի ամուր նյութից է պատրաստված

Նոր ԱԿ-12-ի դեպքում մեծացրել են կրակի խտությունը, կրակահերթի տեմպը (րոպեում 700 կրակոց), նվազեցրել են հետահարումը։