Պուտինը սպառնացել է Ուկրաինային հեռահար զենքով զինող երկրներին․ Վիդեո

Մանրամասները՝ տեսանյութում

Ռուսաստանը կարող է իր հեռահար զենքերը տեղակայել աշխարհի այն շրջաններում, որտեղից Ուկրաինային զենք մատակարարող երկրներին կարող են զգայուն հարվածներ հասցվել։ Այս մասին համաշխարհային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ ՏԱՍՍ-ի կազմակերպած հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ի՞նչ պետք է անենք՝ ի պատասխան Ռուսաստանի Դաշնության տարածքում արևմտյան զինատեսակների հարվածներին: Առաջինը՝ մենք, իհարկե, կբարելավենք մեր հակաօդային պաշտպանության համակարգերը։ Մենք կոչնչացնենք դրանք (արևմտյան զենքերը): Երկրորդ. մենք մտածում ենք այն թեմայի շուրջ, որ եթե ինչ-որ մեկը հնարավոր է համարում նման զենք մատակարարելը ռազմական գործողությունների գոտի՝ մեր տարածքին հարվածելու և մեզ համար խնդիրներ ստեղծելու համար, ապա ինչու մենք իրավունք չունենք մատակարարել մեր նույն դասի զենքերն աշխարհի այն շրջանները, որտեղից հարվածներ են իրականացվելու այն երկրների զգայուն թիրախներին, որոնք դա անում են Ռուսաստանի դեմ: Այսինքն՝ պատասխանը կարող է լինել ասիմետրիկ։ Մենք կմտածենք այս մասին»,- ասել է Պուտինը։

Մանրամասները՝ տեսանյութում