ՌԴ-ն շարունակում է Ուկրաինայի տարածքով գազ մատակարարել Եվրոպա․ Պուտին

Մանրամասներ
պուտին

Ռուսաստանը շարունակում է Ուկրաինայի տարածքով գազ մատակարարել Եվրոպա։

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաշխարհային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ  հանդիպման ժամանակ:

Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք շարունակում ենք գազ մատակարարել Եվրոպա Ուկրաինայի տարածքով։ Մենք մատակարարում ենք: Կար երկու խողովակաշարային համակարգ. դրանցից մեկը ուկրաինական կողմը փակել է։

Թողեց միայն մեկ խողովակաշարային համակարգ: Դրանից գազը Եվրոպա է գնում։

Եվրոպական սպառողը ստանում է այդ գազը», - ասել Է Պուտինը։

Նախագահը նաև նշել է, որ եվրոպացի սպառողները ռուսական գազը ստանում են նաև թուրքական հոսքով։