«Ինչ անենք» հարցը ուղղեք իրենց քաղաքական գործիչ հայտարարած ներին, հատկապես ձեր հարկերից աշխատավարձ ստացող պատգամավորներին

Մանրամասներ
ստեփան դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քանի որ հաճախ են հարց տալիս, թե հերիք է բացատրեք, թե ինչ է կատարվում, ասեք ինչ անենք, եկեք հստակություն մտցնենք։

Այն անձինք, ովքեր իրենց քաղաքական գործիչ են հայտարարել, իրենք պետք է պատասխանեն «ինչ անել» հարցին։

Իսկ նրանք, ովքեր դիրքավորվել են որպես քաղաքագետ, վերլուծաբան, անալիտիկ, փորձագետ, պատասխանում են «ինչ է կատարվում» հարցին։

«Ինչ անենք» հարցը ուղղեք իրենց քաղաքական ու կուսակցական գործիչ հայտարարած ներին, հատկապես ձեր հարկերից աշխատավարձ ստացող պատգամավորներին»,- գրել է նա։