Հայաստանն առաջիկա 5 օրերին կգտնվի ցիկլոնի ազդեցության գոտում. ջերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի․ Սուրենյան

Մանրամասներ
եղանակ

Այսօրվանից սկսած՝ հանրապետությունում հաստատված կայուն եղանակային ռեժիմը կավարտվի:

Այս մասի այսօր հրավիրված ասուլիսին տեղեկացրեց Հիդրոօդերևութաբանական ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

 «ՀՀ-ին միջերկրական ծովից մոտնեում է հերթական ցիկլոնը, դրա ազդեցությունը կզգացվի այսօր երեկոյան։ Առաջիկա հինգ օրերին հանրապետությունը պարբերաբար գտնվելու է այդ ցիկլոնի ազդեցության գոտում։ Շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ»,-ասաց նա։

Ըստ Սուրենյանի, ցածր լեռնային շրջաններում տեղումները կլինեն անձրևի տեսքով, բարձր լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով։

Ըստ նրա՝ ցերեկային ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, իսկ Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 14-15 աստիճանով։

«Ցրտահարության վտանգ մենք չենք տեսնում»,-ասաց նա։