Եթե որեւէ խնդիր լինի, դրա մասին կտեղեկացնենք, Խնդրում եմ հետեւել պաշտոնական տեղեկատվությանը: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգասյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Տավուշի մարզու ուղղությամբ կուտակումներ կան, թե ոչ:
NEWS.am-ի հարցին՝ Տավուշի 4 գյուղերի հետ կապված վերջնական որոշում կա՞, ի՞նչ է անելու իշխանությունը, նա արձագանքեց. «Ամեն ինչի մասին խոսվում է, բաց, թափանցիկ հանրությունը քննարկում է, լրատվության, վերլուծությունների եւ տեսակետներ հայտնելու պակաս որեւէ մեկը չունի: Որեւէ մտահոգիչ քայլ չի արվում»:
Այլ հարցերի նա հրաժարվեց պատասխանել, նստեց վերելակն ու հեռացավ:
0Comments