Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Մանրամասներ
բայրամով

Այսօր Բրյուսելում ընթացող միջուկային էներգետիկայի գագաթնաժողովում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։

Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվականները,  հանդիպման ընթացքում Ջեյհուն Բայրամովն իր գործընկերոջը տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։