«Իջևանցիներին պետք է փրկել իջևանցիներից»․ Էդգար Ղազարյան

Մանրամասներ
Էդգար Ղազարյան

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Իջևանցիներին պետք է փրկել իջևանցիներից։

2022 թվականի օգոստոսին Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, իջևանցի Հայկ Խանումյանը կազմակերպեց Արցախի Բերձոր և Աղավնո բնակավայրերի հայաթափումը, որպեսզի դրանք հանձնվեն թշնամուն։ Դա հիմք եղավ Արցախի շրջափակման և հայաթափման համար։

2024 թվականին ՀՀ վարչապետ իջևանցի Նիկոլ Փաշինյանը կազմակերպում է ՀՀ Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի հայաթափումը և հանձնումը թշնամուն, որը հիմք կհանդիսանա Հայաստանի շրջափակման և կորստի համար։

Այդ գործընթացի կազմակերպման ուժային խնդիրը լուծում է ՀՀ ներքին գործերի նախարար, իջևանցի Վահե Ղազարյանը։

Այդ գործի կազմակերպական հարցերի լուծումը դրված է ՀՀ Տավուշի մարզպետ, իջևանցի Հայկ Ղալումյանի վրա։

Ազգային ժողովում քարոզչական գործի պատասխանատուն էլ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, իջևանցի Վահագն Ալեքսանյանն է»։