Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը շուտով կհաստատվի. Փաշինյան

Մանրամասներ
նիկոլ Ստոլտենբերգ

Այս այցը Յենս Ստոլտենբերգի՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջինն է, որը լավ հնարավորություն է կարծիքներ փոխանակելու, ինչպես Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության, այնպես էլ տարածաշրջանային ու գլոբալ կայունության ու անվտանգության խնդիրների վերաբերյալ։

Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք շահագրգռված ենք շարունակել առկա քաղաքական երկխոսությունը և ընդլայնել գործընկերությունը ինչպես դաշինքի, ինչպես նաև առանձին անդամ պետությունների հետ։ Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը, անհատապես հարմարեցված գործընկերության ծրագիրը շուտով կհաստատվի։

Մեր տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումների լույսի ներքո ՀՀ-ի համար չափազանց կարևոր է ուժեղացնել իր դիմակայությունը և զարգացնել համապատասխան պաշտպանական կարողությունները։ Մենք մեծապես կարևորում ենք ՀՀ-ի մասնակցությունը խաղաղապահ գործողություններին ու այն համարում ենք կարևոր ներդրում միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման գործերում։

Հայկական խաղաղապահ ստորաբաժանումը շարունակում է իր ներդրումը ունենալ Կոսովոյի առաքելությունում և ինչպես տեղյակ եք 2023-ի հուլիսին, երբ Կոսովոյում որոշակի անկայուն վիճակ էր, ՀՀ-ն ավելացրեց իր խաղաղապահ ստորաբաժանման անձնակազմը լրացուցիչ 17 զիծառայողով։

Փաշինյանը նշեց, որ արդյունավետ երկխոսությունն է իրականացվում նաև խորհրդարանական հարթությունում։ ՀՀ-ն շարունակում է հավատարիմ մնալ տարածքաշրջանային քաղաքականությանը։ Մեր առանձնահատուկ հարաբերությունները Վրաստանի և Իրանի հետ չափազանց կարևոր են ու մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր, իսկ տարածաշրջանի դեմ»,- ասաց նա։