ՔՊ-ական պատգամավորներն ու ԱԳՆ-ն հրաժարվում են մեկնաբանել 4 գյուղերը հանձնելու` Բաքվի պահանջը

Մանրամասներ
ՔՊ

Երբ պետք լինի՝ կարձագանեք, եղա՞վ, շնորհակալություն, հաջողություն։ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանն այսպես է արձագանքել «Փաստինֆո»-ի հարցին, թե հայկական կողմից որևէ արձագանք չկա ադրբեջանական կողմի՝ 4 գյուղերը հանձնելու պահանջին։

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հրաժարվել է պատասխանել որևէ հարցի, իսկ նախկին նախագահ Էդուարդ Աղաջանյանը պարզապես չի պատասխանել զանգերին։

Խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ևս չի ցանկացել տարածքների հանձնման պահանջի մասին հարցերը լսել կամ մեկնաբանել:

ԱԳՆ-ն ևս հրաժարվել էր մեկնաբանել՝ ուղղորդելով դեպի ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ, որտեղից էլ գրավոր հարցում են պահանջել, ինչն, իհարկե, ուղարկվել է, սակայն պատասխան չկա։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում: